Մեր աշխատանքը Հայաստանում ուղղված է երիտասարդների և որոշումներ կայացնողների շրջանում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2250 բանաձևի հիմնական գաղափարների տարածմանը.
- անց են կացվել կլոր սեղան քննարկումներ պետական պաշտոնյաների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մասնակցությամբ՝ քննարկելու Հայաստանի երիտասարդական քաղաքականության խնդիրներն ու նոր օրակարգ մշակելու համար,
- պատրաստվել է ուղեցույց ոչ ֆորմալ կրթության ձևաչափում՝ կապված քաղաքականության և խաղաղության կառուցման ոլորտներում երիտասարդների մասնակցության հնարավորությունների և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2250 բանաձևի հետ,
- իրականացվել է որակական հետազոտություն սահմանամերձ բնակավայրերում բնակվող երիտասարդության շրջանում որոշումների կայացման և խաղաղության կառուցման գործում նրանց ընկալումների վերաբերյալ,
- Հայաստանից պատվիրակություն է այցելել Միացյալ Թագավորություն (Շոտլանդիա)՝ ուսումնասիրելու երիտասարդական քաղաքականության մոտեցումները և հետագայում ուսումնառած լավագույն փորձով Հայաստանում կիսվելու նպատակով:
