Մեր աշխատանքը Հայաստանում ուղղված է երիտասարդների և որոշումներ կայացնողների շրջանում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2250 բանաձևի հիմնական գաղափարների տարածմանը.

  • անց են կացվել կլոր սեղան քննարկումներ պետական ​​պաշտոնյաների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մասնակցությամբ՝ քննարկելու Հայաստանի երիտասարդական քաղաքականության խնդիրներն ու նոր օրակարգ մշակելու համար,
  • պատրաստվել է ուղեցույց ոչ ֆորմալ կրթության ձևաչափում՝ կապված քաղաքականության և խաղաղության կառուցման ոլորտներում երիտասարդների մասնակցության հնարավորությունների և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2250 բանաձևի հետ,
  • իրականացվել է որակական հետազոտություն սահմանամերձ բնակավայրերում բնակվող երիտասարդության շրջանում որոշումների կայացման և խաղաղության կառուցման գործում նրանց ընկալումների վերաբերյալ,
  • Հայաստանից պատվիրակություն է այցելել Միացյալ Թագավորություն (Շոտլանդիա)՝ ուսումնասիրելու երիտասարդական քաղաքականության մոտեցումները և հետագայում ուսումնառած լավագույն փորձով Հայաստանում կիսվելու նպատակով: