ՄԵՐ ԳՈՐԾԸ

ՄԵՐ ԳՈՐԾԸ

Մենք աշխատում ենք Եվրոպայում՝ Ուկրաինայում, Հարավային Կովկասում և Արևմտյան Բալկաններում, կենտրոնացնելով մեր ջանքերը բաժանված հասարակություններում մարդկանց հարաբերությունների և վստահության վերականգնման ուղիների վրա՝ ձգձգվող կոնֆլիկտների համատեքստում:

Մարդիկ սովորաբար ձգձգվող կոնֆլիկտներն ընկալում են հետևյալ կերպ.

  • ընկալումների ահռելի անդունդ՝ կոնֆլիկտող կողմերի միջև երկխոսության և փոխըմբռնման բացակայության պատճառով,
  • բաժանարար գծերի առկայություն՝ ռազմական շփման գծեր, անապահովության զգացողություն և երկխոսության, հանդիպումների ու իրենց կարիքները բավարարելու անհնարություն,
  • բռնի կոնֆլիկտների հետևանքով տուժած մարդիկ, տեղահանվածներ, փախստականներ, պատերազմի զոհերի ընտանիքներ և վետերաններ, որոնց մեծ մասը հաճախ լիարժեք ինտեգրված չեն հասարակության մեջ,
  • անհատական ​​անզորության զգացողություն՝ տարածաշրջանում մեծ տերությունների աշխարհաքաղաքական շահերի հետապնդման արդյունքում, որը նպաստում է քաղաքացիների օտարմանը սեփական երկրում քաղաքական մասնակցության գործընթացներից:

Ինչպես ենք մենք արձագանքում տեղական մակարդակում.

Աջակցելով տեղական ինքնակառավարման մարմիններին և քաղաքացիական հասարակությանը հմտությունների ձեռք բերման գործում՝ բացահայտելու կոնֆլիկտի առաջացման շարժառիթներն ու գտնելու հաշտեցման եզրեր։

Ինչպես ենք մենք արձագանքում ազգային մակարդակում.

Ներգրավելով որոշում կայացնողներին երկխոսության մեջ կոնֆլիկտին առնչվող հարցերի շուրջ՝ կիսվելով կոնֆլիկտների կառավարման միջազգային փորձով:

Ինչպես ենք արձագանքում միջազգային մակարդակում։

  • Կոնֆլիկտազգայունության և խաղաղության կառուցման մոտեցումների ջատագովությամբ, որպեսզի միջազգային կազմակերպություններն իրենց ծրագրերում հաշվի առնեն դրանք։
  • Կիսվելով ապացույցների վրա հիմնված փորձով՝ նպաստելով տվյալ տարածաշրջանում միջազգային մոտեցումների տեղայնացմանը։

Search Content

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.