Author: Alan Peart

This is my example profile bio for testing. This is my example profile bio for testing. This is my example profile bio for testing. This is my example profile bio for testing.

ԽՓՆ-ն աջակցում է կոնֆլիկտների փոխակերպման և խաղաղության կառուցման երիտասարդական դասընթացներին

ԽՓՆ-ի ծրագրերի խորհրդատու Արտակ Այունցը Alter-notion ծրագրի շրջանակներում Հայաստանի երիտասարդ բլոգերների և լրագրողների համար դասընթաց է անցկացրել (2019 թ. փետրվարի) կոնֆլիկտների փոխակերպման և ղարաբաղյան կոնֆլիկտի վերաբերյալ, որի նպատակն էր ստեղծել միջսահմանային պատմությունների առցանց հարթակ` հայերի ու ադրբեջանցիների մշակութային նմանությունների վերաբերյալ: Դասընթացը իրականացվում էր Եվրասիա համագործակցության հիմնադրամի և Եվրամիության կողմից ֆինանսավորվող PeaCE ծրագրի շրջանակում, որի նպատակն է խրախուսել հայ և ադրբեջանցի երիտասարդներին զարգացնելու տարածաշրջանում խաղաղության ընդհանուր տեսլական կոնֆլիկտի փախակերպման և խաղաղության կառուցման մեթոդաբանություններ ուսումնասիրելու միջոցով:

«Խթանելով երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացման և խաղաղության ոլորտներում»

2019 թվականի ապրիլին ԽՓՆ-ն նախաձեռնեց 12-ամսյա ծրագիր, որը ֆինանսավորվում էր Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի կողմից, նվիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2250 բանաձևին: Ծրագրի առաջին բաղադրիչը նախատեսում է որակական հետազոտություն՝ ուսումնասիրելու 2018 թվականի ոչ բռնի հեղափոխության ժամանակ երիտասարդների մասնակցության դերը և ընկալումները։ Այնուհետև, կկազմակերպվեն սեմինարներ հայաստանյան քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար, որտեղ կքննարկվեն հետազոտության արդյունքները և կմշակվեն առաջարկություններ երիտասարդական քաղաքականության վերաբերյալ։ Ծրագրի նպատակն է ներառել այդ առաջարկությունները երիտասարդական քաղաքականության մեջ: Երկրորդ բաղադրիչը ենթադրում է կրթական նյութերի մշակում` Հայաստանում երիտասարդության իրազեկությունը խաղաղության և անվտանգության խնդիրների վերաբերյալ բարձրացնելու և խաղաղության կառուցման վերաբերյալ գիտելիքներ տրամադրելու նպատակով: Փորձնական դասընթացներ կկազմակերպվեն Տավուշի մարզի երիտասարդների համար:

«Խաղաղ փոփոխությունների նախաձեռնությունը» և Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոնը կազմակերպել են կլոր սեղան քննարկում

ԽՓՆ- ն և Դիլիջանի երիտասարդական համագործակցության կենտրոնը Երևանում անցկացրեցին կլոր սեղան քննարկում Հայաստանում երիտասարդական քաղաքականության հիմնախնդիրների վերաբերյալ (2019 թ. հոկտեմբեր): Միջոցառումը կազմակերպվել էր «Խթանելով երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացման և խաղաղության ոլորտներում» ծրագրի շրջանակում: Մասնակիցների թվում էին Հայաստանի երիտասարդական քաղաքականության մշակման համար պատասխանատու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչներ, քաղաքացիական հասարակության և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, երիտասարդ աշխատողներ և խնդրով հետաքրքրված երիտասարդ տղամարդիկ և կանայք: Քննարկումների արդյունքում մշակվեցին առաջարկություններ, որոնց շուրջ ԽՓՆ-ն և ԴԵՀԿ-ը կշարունակեն աշխատել քաղաքացիական հասարակության և կառավարության լայն շրջանակների հետ՝ ներառելու դրանք երիտասարդական քաղաքականության ծրագրի մեջ։

Ուսումնառելով Շոտլանդիայի փորձը որոշումների կայացմանը երիտասարդների մասնակցության վերաբերյալ

ԽՓՆ-ն կազմակերպել էր փորձի փոխանակման այց Շոտլանդիա։ Այցելությանը մասնակցում էին երիտասարդական կազմակերպությունների ղեկավարներ, կառավարության ներկայացուցիչներ և Ազգային ժողովի պատգամավորներ։ Այցը իրականացվեց 2019թ-ի նոյեմբերի18-22-ը։ Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպեց Շոտլանդիայի երիտասարդ առաջնորդների, պետական ​​պաշտոնյաների, բիզնեսի ղեկավարների և գիտնականների հետ` քննարկելու երիտասարդական քաղաքականության վերաբերյալ հարցեր և թե ինչպես կարելի է կիրառել Շոլանդիայի հաջողված փորձը Հայաստանում: Հանդիպումներ կայացան Շոտլանդիայի խորհրդարանում (ք. Էդինբուրգ), Շոտլանդիայի երիտասարդական խորհրդարանի (ք. Դանդի) երիտասարդների հետ և ոստիկանության աշխատակիցների հետ: ԴԵՀԿ-ի տնօրեն Արթուր Ղազարյանը պատմում է. «Սա մեծ փորձառություն էր մեզ համար։ Շոտլանդիայում երիտասարդները ներգրավված են կառավարման տարբեր օղակներում, ինչպիսիք են Երիտասարդական խորհրդարանը, տեղական խորհուրդները և այլ ոչ ֆորմալ նախաձեռնություններում։ Նրանք փոքրուց կրթվում են քաղաքացիական մտածելակերպով, որպեսզի կարողանան նպաստել իրենց երկրամասի քաղաքական և տնտեսական գործունեությանը։ Սա հիանալի օրինակ է, և երբ մենք վերադառնանք Հայաստան, կփորձենք որդեգրել այս քաղաքականության տարրերը և բարելավել երիտասարդական քաղաքականությունը»:

Խթանելով երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացման և խաղաղության գործում

«Խաղաղ փոփոխություններ նախաձեռնությունը» (ԽՓՆ) և Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոնը (ԴԵՀԿ) ներկայացրեցին «Խթանելով երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացման և խաղաղության ոլորտներում» ծրագրի արդյունքները (2020 թ. փետրվար)։ Միջոցառմանը ներկա էին քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, երիտասարդական կազմակերպությունների, ինչպես նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ: ԽՓՆ-ի ծրագրերի խորհրդատու Արտակ Այունցը ներկայացրեց ծրագրի արդյունքները. «Մենք մշակել ենք որ-ֆորմալ կրթության դասընթացի ձեռնարկ։ Փորձել ենք նպաստել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և որոշումներ կայացնողների միջև համագործակցության ձևավորմանը երիտասարդական քաղաքականության մշակման շուրջ»: ԴԵՀԿ-ի տնօրեն Արթուր Ղազարյանը նշեց, որ Տավուշի մարզում անցկացված դասընթացները երիտասարդներին օգնել են բարձրացնել իրազեկվածությունը խաղաղության և որոշումերի կայացման հարցերի, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2250 թ. բանաձևի վերաբերյալ։