ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Խաղաղ փոփոխություններ նախաձեռնության» գործունեության վերաբերյալ նորությունները Հայաստանում։

ԽՓՆ-ն աջակցում է կոնֆլիկտների փոխակերպման և խաղաղության կառուցման երիտասարդական դասընթացներին

ԽՓՆ-ի ծրագրերի խորհրդատու Արտակ Այունցը Alter-notion ծրագրի շրջանակներում Հայաստանի երիտասարդ բլոգերների և լրագրողների համար դասընթաց է անցկացրել (2019 թ. փետրվարի) կոնֆլիկտների փոխակերպման և ղարաբաղյան կոնֆլիկտի վերաբերյալ, որի նպատակն էր ստեղծել միջսահմանային պատմությունների առցանց հարթակ` հայերի ու ադրբեջանցիների մշակութային նմանությունների վերաբերյալ: Դասընթացը իրականացվում էր Եվրասիա համագործակցության հիմնադրամի և Եվրամիության կողմից ֆինանսավորվող PeaCE ծրագրի շրջանակում, որի նպատակնԿարդալ ավելին

«Խթանելով երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացման և խաղաղության ոլորտներում»

2019 թվականի ապրիլին ԽՓՆ-ն նախաձեռնեց 12-ամսյա ծրագիր, որը ֆինանսավորվում էր Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի կողմից, նվիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2250 բանաձևին: Ծրագրի առաջին բաղադրիչը նախատեսում է որակական հետազոտություն՝ ուսումնասիրելու 2018 թվականի ոչ բռնի հեղափոխության ժամանակ երիտասարդների մասնակցության դերը և ընկալումները։ Այնուհետև, կկազմակերպվեն սեմինարներ հայաստանյան քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար, որտեղ կքննարկվեն հետազոտությանԿարդալ ավելին

«Խաղաղ փոփոխությունների նախաձեռնությունը» և Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոնը կազմակերպել են կլոր սեղան քննարկում

ԽՓՆ- ն և Դիլիջանի երիտասարդական համագործակցության կենտրոնը Երևանում անցկացրեցին կլոր սեղան քննարկում Հայաստանում երիտասարդական քաղաքականության հիմնախնդիրների վերաբերյալ (2019 թ. հոկտեմբեր): Միջոցառումը կազմակերպվել էր «Խթանելով երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացման և խաղաղության ոլորտներում» ծրագրի շրջանակում: Մասնակիցների թվում էին Հայաստանի երիտասարդական քաղաքականության մշակման համար պատասխանատու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչներ, քաղաքացիական հասարակության և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ,Կարդալ ավելին

Ուսումնառելով Շոտլանդիայի փորձը որոշումների կայացմանը երիտասարդների մասնակցության վերաբերյալ

ԽՓՆ-ն կազմակերպել էր փորձի փոխանակման այց Շոտլանդիա։ Այցելությանը մասնակցում էին երիտասարդական կազմակերպությունների ղեկավարներ, կառավարության ներկայացուցիչներ և Ազգային ժողովի պատգամավորներ։ Այցը իրականացվեց 2019թ-ի նոյեմբերի18-22-ը։ Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպեց Շոտլանդիայի երիտասարդ առաջնորդների, պետական ​​պաշտոնյաների, բիզնեսի ղեկավարների և գիտնականների հետ` քննարկելու երիտասարդական քաղաքականության վերաբերյալ հարցեր և թե ինչպես կարելի է կիրառել Շոլանդիայի հաջողված փորձը Հայաստանում: Հանդիպումներ կայացան ՇոտլանդիայիԿարդալ ավելին

Խթանելով երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացման և խաղաղության գործում

«Խաղաղ փոփոխություններ նախաձեռնությունը» (ԽՓՆ) և Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոնը (ԴԵՀԿ) ներկայացրեցին «Խթանելով երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացման և խաղաղության ոլորտներում» ծրագրի արդյունքները (2020 թ. փետրվար)։ Միջոցառմանը ներկա էին քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, երիտասարդական կազմակերպությունների, ինչպես նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ: ԽՓՆ-ի ծրագրերի խորհրդատու Արտակ Այունցը ներկայացրեց ծրագրի արդյունքները. «Մենք մշակելԿարդալ ավելին