Խթանելով երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացման և խաղաղության գործում

«Խաղաղ փոփոխություններ նախաձեռնությունը» (ԽՓՆ) և Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոնը (ԴԵՀԿ) ներկայացրեցին «Խթանելով երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացման և խաղաղության ոլորտներում» ծրագրի արդյունքները (2020 թ. փետրվար)։ Միջոցառմանը ներկա էին քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, երիտասարդական կազմակերպությունների, ինչպես նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ: ԽՓՆ-ի ծրագրերի խորհրդատու Արտակ Այունցը ներկայացրեց ծրագրի արդյունքները. «Մենք մշակել ենք որ-ֆորմալ կրթության դասընթացի ձեռնարկ։ Փորձել ենք նպաստել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և որոշումներ կայացնողների միջև համագործակցության ձևավորմանը երիտասարդական քաղաքականության մշակման շուրջ»: ԴԵՀԿ-ի տնօրեն Արթուր Ղազարյանը նշեց, որ Տավուշի մարզում անցկացված դասընթացները երիտասարդներին օգնել են բարձրացնել իրազեկվածությունը խաղաղության և որոշումերի կայացման հարցերի, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2250 թ. բանաձևի վերաբերյալ։