«Խթանելով երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացման և խաղաղության ոլորտներում»

2019 թվականի ապրիլին ԽՓՆ-ն նախաձեռնեց 12-ամսյա ծրագիր, որը ֆինանսավորվում էր Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի կողմից, նվիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2250 բանաձևին: Ծրագրի առաջին բաղադրիչը նախատեսում է որակական հետազոտություն՝ ուսումնասիրելու 2018 թվականի ոչ բռնի հեղափոխության ժամանակ երիտասարդների մասնակցության դերը և ընկալումները։ Այնուհետև, կկազմակերպվեն սեմինարներ հայաստանյան քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար, որտեղ կքննարկվեն հետազոտության արդյունքները և կմշակվեն առաջարկություններ երիտասարդական քաղաքականության վերաբերյալ։ Ծրագրի նպատակն է ներառել այդ առաջարկությունները երիտասարդական քաղաքականության մեջ: Երկրորդ բաղադրիչը ենթադրում է կրթական նյութերի մշակում` Հայաստանում երիտասարդության իրազեկությունը խաղաղության և անվտանգության խնդիրների վերաբերյալ բարձրացնելու և խաղաղության կառուցման վերաբերյալ գիտելիքներ տրամադրելու նպատակով: Փորձնական դասընթացներ կկազմակերպվեն Տավուշի մարզի երիտասարդների համար: