Ուսումնառելով Շոտլանդիայի փորձը որոշումների կայացմանը երիտասարդների մասնակցության վերաբերյալ

ԽՓՆ-ն կազմակերպել էր փորձի փոխանակման այց Շոտլանդիա։ Այցելությանը մասնակցում էին երիտասարդական կազմակերպությունների ղեկավարներ, կառավարության ներկայացուցիչներ և Ազգային ժողովի պատգամավորներ։ Այցը իրականացվեց 2019թ-ի նոյեմբերի18-22-ը։ Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպեց Շոտլանդիայի երիտասարդ առաջնորդների, պետական ​​պաշտոնյաների, բիզնեսի ղեկավարների և գիտնականների հետ` քննարկելու երիտասարդական քաղաքականության վերաբերյալ հարցեր և թե ինչպես կարելի է կիրառել Շոլանդիայի հաջողված փորձը Հայաստանում: Հանդիպումներ կայացան Շոտլանդիայի խորհրդարանում (ք. Էդինբուրգ), Շոտլանդիայի երիտասարդական խորհրդարանի (ք. Դանդի) երիտասարդների հետ և ոստիկանության աշխատակիցների հետ: ԴԵՀԿ-ի տնօրեն Արթուր Ղազարյանը պատմում է. «Սա մեծ փորձառություն էր մեզ համար։ Շոտլանդիայում երիտասարդները ներգրավված են կառավարման տարբեր օղակներում, ինչպիսիք են Երիտասարդական խորհրդարանը, տեղական խորհուրդները և այլ ոչ ֆորմալ նախաձեռնություններում։ Նրանք փոքրուց կրթվում են քաղաքացիական մտածելակերպով, որպեսզի կարողանան նպաստել իրենց երկրամասի քաղաքական և տնտեսական գործունեությանը։ Սա հիանալի օրինակ է, և երբ մենք վերադառնանք Հայաստան, կփորձենք որդեգրել այս քաղաքականության տարրերը և բարելավել երիտասարդական քաղաքականությունը»: